Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ Ֆրանսիայի բաց առաջնության կայանալու դեպքում նա կարող է չմասնակցել մրցաշարին։
«Չեմ կարծում, որ այս դադարը ինձ վրա ավելի մեծ ազդեցություն կունենա, քան մյուսների։ Այն մարդիկ, ովքեր իմ տարիքի են, դժվարություններ են ունենալու վերադարձի շրջանում։
Ես վստահ եմ, որ ունեմ բոլոր որակները վերադարձի համար, սակայն վստահ չեմ, որ ինձ կտեսնեք այս տարի Ռոլան Գարոսում։ Չգիտեմ, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,-Նադալի խոսքն է մեջբերում Lavoz de Galicia-ն։
Հիշեցնենք, որ Ռոլան Գարոսը մայիսից տեղափոխվել է սեպտեմբեր։