«Միլանում» կորոնավիրուսի հայտնաբերման 3 դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Վարակվածների անունները չեն բարձրաձայնվում։
Ակումբում արդեն վարակված եղել են տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ու նրա որդին՝ թիմի հարձակվող Դանիելը։
Ավելի վաղ COVID-19 էր հայտնաբերվել նաև «Ֆիորենտինայում» 6 հոգու մոտ ու «Սամպդորիայի»՝ 4 խաղացողի։