«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մարզավիճակ է հավաքում վնասվածքից ապաքինվելուց հետո։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ Ազարն արդեն որոշ վարժություններ է անում գնդակով ու աստիճանաբար բարելավում է իր վիճակը։ Բելգիացին պատրաստ կլինի առաջնության վերսկսմանը։
Սպասվում է, որ արդեն երկու շաբաթից Ազարը նորից պատրաստ կլինի դաշտ դուրս գալ։
Վերջին անգամ կիսապաշտպանը «Ռեալի» կազմում խաղացել է փետրվարի 22-ին։
Այս մրցաշրջանում Լա Լիգայում նա թիմի կազմում 10 խաղ է անցկացրել, խփել 1 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։