Լյուքսեմբուրգում տեղակայված CVC Capital Partners ներդրումային ընկերությունը հետաքրքրված է «Մոնակոյի» բաժնեմասը ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
2011 թվականից «Մոնակոյի» սեփականատերը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևն է: Ռիբոլովլևի ընտանիքի ներկայացուցչի խոսքով, ներկայումս բանակցություններ են տարվում ակումբի բաժնեմասը վաճառելու վերաբերյալ:
Ըստ Bloomberg-ի, CVC Capital Partners-ը նաև քննարկում է ներդրումներ կատարել նաև գերմանական և իտալական ֆուտբոլում: Մասնավորապես, ընկերությունը ֆինանսական աջակցություն է առաջարկել Գերմանիայի ֆուտբոլի լիգային (DFL):
Forbes-ը Ռիբոլովլևի ունեցվածքը գնահատում է 6,6 միլիարդ դոլար: