«Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավյեր Ագիռեն ասել է, թե երբ կվերսկսվի Իսպանիայի առաջնությունը։
«Արդեն գիտենք՝ Իսպանիայի առաջնության վերսկսման ամսաթիվը։ Հունիսի 20-ին կվերսկսենք Լա Լիգան, իսկ 5 շաբաթ անց՝ հուլիսի 26-ին, պաշտոնապես կավարտենք։ Խաղերը կանցկացվեն շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև՝ չորեքշաբթի ու հինգշաբթի։ Լա Լիգան հենց նոր է ինձ պաշտոնապես տեղեկացրել։ Շատ երջանիկ եմ, որովհետև արդեն պլանավորել էինք մարզումը։ Արդեն վաղը կսկսենք, բարեբախտաբաթր, թեստերը հանձնել ենք»,-Ագիռեի խոսքերն է փոխանցում Marca-ն։