Ավստրալիացի պրոմոութեր Բրայան Ամատրուդան պատրաստ է բարեգործական մենամարտ կազմակերպել լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի և Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի առաջատարներից մեկի՝ Սոնի Բիլ Ուիլյամսի միջև: Նշենք, որ 34-ամյա Ուիլյամսը 2012 թվականին դարձել է իր երկրի բռնցքամարտի ծանր քաշային կարգի չեմպիոն:
Հիշեցնենք, որ այս պահին 53-ամյա Թայսոնը շարունակում է մարզվել և նախատեսում է վերադառնալ ռինգ: Մեկ այլ տարբերակ է Թայսոնի մենամարտը ավստրալացի ռեգբիստ Փոլ Գալենի կամ ավստրալացի նախկին ֆուտբոլիստ Բարրի Հոլլի հետ:
«Ես մենամարտ եմ կազմակերպելու Մելբուրն Արենայում, որտեղ կհավաքվեն ավելի քան 10 հազար մարդ, կամ նույնիսկ Պրինս Պարկում, որտեղ 30 հազար հոգի եկան Ջեֆ Ֆենեխի և Ազումա Նելսոնի մենամարտին:
Թայսոնը 53 տարեկան է, բայց նա դեռ մեծ մարտիկը է: Այս տղաներից որևէ մեկը՝ Հոլլ, Գալեն կամ Սոնի Բիլ, առիթ կստանա ռինգ մտնելու նրա հետ: Դա կլինի ոչ միայն մեկ մարտ, այլ մի ամբողջ իրադարձություն:
Առաջին բանը, որ ես արեցի, կապ հաստատեցի Թայսոնի գործակալ Մաքս Մարքսոնի հետ և առաջարկեցի Մայքլին 1 միլիոն դոլար», — մեջբերում է Ամատրուդային Daily Mail-ը: