«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հնարավոր է հեռանալ անգլիական ակումբից։
TodoFichajes-ը տեղեկացնում է, որ չիլիացի դարպասապահը կարող է վերադառնալ «Կոլո Կոլո»։ Դա այն ակումբն է, որտեղից նա 2006 թվականին տեղափոխվել էր «Ռեալ Սոսիեդադ»։
37-ամյա դարպասապահը կարող է հայրենիք վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։