«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հաղորդել է այն մասին, որ մայիսի 8-ի առավոտյան առաջին թիմը անհատական մարզումներ կսկսի ակումբի բազայում։
Ֆուտբոլիստները «Սիուտատ Էսպորտիվա Ժոան Գամպեր» բազա կժամանեն ու մարզումը կսկսեն տեղի ժամանակով 9:30-ին։ Խաղացողները կգան մարզահագուստով, կմարզվեն, ինչից հետո անմիջապես կհեռանան բազայից՝ չմտնելով հանդերձարաններ կամ մարզումային կենտրոնում գտնվող այլ վայրեր։
«Բարսելոնայի» բոլոր խաղացողների ու անձնակազմի անդամների թեստերի արդյունքները բացասական էին եղել, ինչի շնորհիվ նրանց կթույլատրեն մարզաբազայում անհատական մարզումներ անցկացնել։