Ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, տեղեկացնում է France Football-ը:
«Մբապեն անսահման տաղանդավոր է: Նա ֆուտբոլի ապագան է:
Այդ տղան շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում և կարող է մեծ նվաճումների հասնել:
Կարծում եմ ՝ Կիլիանը իրեն լավ կզգա Մադրիդի «Ռեալում»: Մբապեն համապատասխանում է այդ ակումբի խաղաոճին»,- ասել է Ֆաբրեգասը: