Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, պատմել է, որ Զիդանը չէր ցանկանում, որ նա հեռանար.
«Երբ եկավ բանակցությունների շրջանը, Զիդանը մի քանի անգամ խոսեց ինձ հետ: Այդ ժամանակ ինձնով հետաքրքրվում էր «Բավարիան»: Զիզուն չէր ցանկանում, որ հեռանայի: Ես գնահատում եմ այն մարդկանց, որոնք ավելի շատ մտածում են դիմացինի, քան իրենց մասին: Նա հրաշալի մարդ է և մարզիչ»-ասել է պաշտպանը:
Օդրիոզոլան Մյունխենում է այս տարվա հունվարից: Ընդհանուր առմամբ նոր ակումբում անցկացրել է 70 րոպե: