«Ռոմայի» նախկին խաղացող Լեանդրո Կոստանը կիսվել է նախկին թիմակից Ռաջա Նայինգոլանի մասին կարծիքով.
«Նա Հռոմ եկավ «Կալյարիից», և ես այդ ժամանակ նրա մասին ոչինի չգիտեի, բայց առաջին խաղի ժամանակ մինչ գրոհ սկսելը նա տապալեց մրցակցին, և ես հասկացա, թե ինչ խաղացող է նա:
Նա լավ ֆուտբոլիստ է, բայց ունի սովորություններ, որոնց հետ համաձայն չեմ: Նա հանդերձարանից դուրս էր գալիս, որպեսզի ծխեր մարզչի օգնականների հետ: Նա անում էր այն, ինչն իրեն դուր էր գալիս, և նրան չէր էլ հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն: Այդ ամենից հետ նա դուրս էր գալիս խաղադաշտ ու կարևոր դերակատարություն ունենում»,-ասել է Կոստանը:
Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը «Կալյարիի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: