«Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ Պեդրո Մարտինշը նոր պայմանագիր է կնքել հունական թիմի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
49-ամյա մասնագետի նոր պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ Մարտինշը «Օլիմպիակոսը» գլխավորել էր 2018 թվականին: Իր առաջին մրցաշրջանում նրա գլխավորած թիմը զբաղեցրել է Հունաստանի առաջնության երկրորդ հորիզոնականը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Օլիմպիակոսը» վաստակել է 66 միավոր ու վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: