Թուրինի «Յուվենթուսը» բանակցում է «Չելսիի» հետ կիսապաշտպան Ժորժինյոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում է The National-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը 40 միլիոն եվրո է առաջարկել «կապույտներին» 28-ամյա իտալացու համար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ժորժինյոյի տեղափոխության մեջ մեծապես շահագրգրված է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։
Ժորժինյոյի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջում նա 37 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։