65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր:
Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի 2-րդ մարզչի՝ Գարիկ Բաղդասարյանի հայրն է:
ՀԲՖ ամբողջ անձնակազմը ցավակցում է Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:
ArmSport -ի խմբագրակազմը ևս միանում է ցավակցական խոսքերին: