Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը պատրաստ է լքել գերմանական ակումբը, տեղեկացնում է Bild-ը:
31-ամյա դարպասապահը հաջորդ մրցաշրջանում դիտարկվելու է որպես երրորդ դարպասապահ, ինչը չի գոհացնում փորձառու գերմանացուն:
Հիշեցնենք, որ «Բավարիան» գնեց «Շալկեի» խոստումնալից դարպասապահ Ալեքսանդր Նյուբելին:
Հավելենք, որ Ուլրայխի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: