«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Չելսիում» իր նախկին խաղընկերոջ՝ Էդեն Ազարի ապագայի մասին Մադրիդի «Ռեալում»։
««Ռեալի» կազմում նա մի քանի հաջող հանդիպումներ է անցկացրել։ Երբեմն ինձ թվում է, որ նա իր ափսեում չէ։
Բայց Էդենի մոտ միշտ էլ եղել են դժվարություններ, երբ մրցաշրջանը նոր է մեկնարկել։ Չնայած այս ամենին՝ ես գտնում եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում»,-Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում RTVE-ն։
Ազարը նախորդ ամառ է «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։ Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում բելգիացի կիսապաշտպանը ընդամենը 10 հանդիպման է մասնակցել։