Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենը կարող է վերսկսել կարիերան՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ: Այս տեղեկությունը մեկնաբանել է ակումբի փոխնախագահ Ռիկարդո Ռոտենբերգը:
«Ես կապվեցի Ռոբենի հետ, մենք նրան լավ առաջարկ արեցինք: Դա հեշտ չի լինի, քանի որ նա չի խաղացել երկար ժամանակ: Բայց եթե նա որոշի վերադառնալ, կկարողանա 4 անգամ ավելին վաստակել, քան մյուսները»,-ասել է Ռոտենբերգը:
Հիշեցնենք, որ Ռոբենը կարիերան ավարտել է 2019-ի ամռանը: