Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 8-ին, տեղեկացնում է RMC Sport-ը:
ՈւԵՖԱ-ն սկսել է կազմել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումների անցկացման ժամկետները:
Նշվում է ՝ մինչև այդ, ազգային առաջնությունները պետք է ավարտված լինեն: ՈւԵՖԱ-ն կարծում է,որ դրանք կարող են ավարտվել հուլիսի միջնամասում:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը ավարտվել էր «Լիոնի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով: