Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Մատրին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է Sky Sport-ը:
«Կարող եմ ասել, որ իմ բոլոր երազանքները կատարվել են: Հրաշալի ակումբներում եմ խաղացել և պաշտպանել եմ Իտալիայի հավաքականի պատիվը:
Իհարկե, կկարոտեմ ֆուտբոլը, բայց ժամանակն եկել է: Միգուցե, մի հզոր առաջարկ ստիպի ինձ վերադառնալ, ո՞վ գիտի…»,-ասել է 35-ամյա հարձակվողը:
Հիշեցնենք, որ Մատրին ժամանակին հանդես է եկել ՝ «Միլանում», «Ֆիորենտինայում», «Լացիոյում», «Սասուոլոյում» և «Ջենոայում»: