«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան բարեհաջող բուժվել է կորոնավիրուսից։
Իտալական ակումբը հաստատել է, որ արգենտինացու թեստը բացասական արդյունք է տվել։
Մարտի 21-ին Դիբալան հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, չնայած նրան, որ հիվանդության առաջին նշանները դեռ ամսի 13-ին էին ի հայտ եկել։ Ապրիլի վերջին հաղորդվեց, որ Դիբալան 4-րդ անգամ է վարակի թեստ հանձնել ու այն նորից դրական արդյունք է ցույց տվել։
Հիմա արդեն 26-ամյա ֆուտբոլիստը լիովին առողջ է։ Նա այլևս տանը ինքնամեկուսանալու կարիք չունի։
Հիշեցնենք, որ «Յուվեի» կազմում կորոնավիրուս հաստատվել էր նաև պաշտպան Դանիելե Ռուգանիի ու կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի մոտ։ Նրանք ապաքինվել էին ապրիլի կեսերին։