Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր պատկերացումներով, թե ինչպես ֆուտբոլիստները պետք է տեղափոխվեն «զինագործների» շարքեր։
«Դուք գիտեք, թե ինչ է նշանակում «Արսենալը» ամբողջ աշխարհի համար։ Յուրաքանչյուր խաղացող կցանկանա տեղափոխվել այս թիմ, ու մենք գիտենք մեր արժեքը։
Ես պարտավոր չեմ համոզել ֆուտբոլիստներին տեղափոխվել «Արսենալ»։ Եթե դա անհրաժեշտ է, ապա կարող եմ ասել, որ համագործակցության լավ մեկնարկ չէ։
Ամեն ինչ պետք է լինի մոտավորապես այսպես․ «Ի՞նչ մենք պետք է անենք։ Ես ուզում եմ խաղալ այս ակումբում ու ներկայացնել արժեքներն ու այն խաղային ոճը, որը ես եմ ուզում»։ Ահա այսպիսի տողեր է պետք լսել սկզբից»,-Արտետայի խոսքն է մեջբերում Goal-ը։