Անգլիայի առաջնության նախորդ խաղարկությունը իր տեսակով եզակի ստացվեց։
Թերևս ամենաֆանտաստիկ խաղերից մեկը կայացավ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 6-ին, երբ Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լեսթերին»։
Պեպ Գվարդիոլայի թիմին միայն հաղթանակ էր անհրաժեշտ։ Բարդագույն խաղի միակ գնդակը 70-րդ րոպեին շեշտակի հարվածով խփեց «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանին։
Շաբաթներ անց «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։