«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Բավարիայում»։
Sport Bild-ի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը հինգ տարվա պայմանագիր են համաձայնեցրել։
Սակայն «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» վերջնական համաձայնության չեն եկել։
Լերոյ Սանեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2016 թվականից։