«Չելսիի» կանանց թիմի ֆուտբոլիստուհի Բետանի Ինգլենդը գովեստի խոսքեր է ասել «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին՝ կապված կորոնավիրուսի համավարակի շրջանում նրա գործողությունների հետ։
«Ռոման Աբրամովիչը հոգ է տանում ակումբի անձնակազմի մասին։ Նա ֆենոմենալ է, ինչպես այն, ինչ նա արեց Առողջապահության ազգային ծառայության (NHS) համար։
Մենք դեռ շատ քիչ բան գիտենք աշխատավարձերի հետ կապված իրավիճակի մասին։ Բանակցությունները դռնփակ են։
Ակնհայտ է, որ նրանք ուշադրություն կդարձնեն խաղացողների կարծիքներին, բայց այդ ամենը մեր ձեռքերում չէ։ Դա թողնում ենք այն մարդկանց, որոնք զբաղվում են դրանով»,- Ինգլենդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։