Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) իր կայքում հրապարակել է զեկույց այն մասին, թե որքանով են 21 տարեկանից ցածր խաղացողները ստանում խաղաժամանակ Աշխարհի ֆուտբոլային 93 առաջնություններում:
Հայաստանի Բարձրագույն խումբն այդ վարկանիշում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։ ԲԽ-ում խաղային ժամանակի 14,8 %-ն է բաժին հասնում մինչը 21 տարեկան խաղացողներին։ Հատկանշական է, որ թոփ-5 լիգաներից Բունդեսլիգան, ԱՊԼ-ն, Ա Սերիան և Լա Լիգան այդ ցուցանիշով զիջում են Հայաստանի առաջնությանը, իսկ ֆրանսիական Լիգա 1-ը 36-րդ տեղում է՝ 15% ցուցանիշով։
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Սլովակիայի Բարձրագույն լիգան, որտեղ խաղային ժամանակի 29%-ը հատկացվում է երիտասարդ խաղացողներին: Երկրորդ տեղը բաժանում են Նոր Զելանդիայի առաջնությանը և Իռլանդիայի Պրեմիեր լիգային՝ 28,8% ցուցանիշով: Եզրափակում են լավագույն եռյակը Էստոնիայի և Լատվիայի առաջնությունները`28,6%: Չորրորդ հորիզոնականում է Նիդերլանդները (27.9%):
Ավելի վաղ, հեղինակավոր CIES ֆուտբոլային օբսերվատորիան հետաքրքիր հետազոտություն էր անցկացրել՝ պարզելու համար, թե յուրաքանչյուր երկրի քանի ներկայացուցիչ է հանդես գալիս արտասամանում։