«Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը 76 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Ֆունկցիոները հիվանդությամբ տառապում էր 40 օր շարունակ։
«Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդն իրենց ցավակցություններն են հայտնում Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը Ամադորի հարազատների ու մտերիմների հետ են այս դժվարին պահին»,- ասված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սուարեսը «Ռեալի» տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականին, իսկ 2007-ին դարձել ակումբի փոխնախագահ։ 2009-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին կորոնավիրուսից մահացել էր նաև մադրիդյան ակումբի նախկին նախագահ Լորենսո Սանսը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 1995-2000 թվականներին։ Նա ևս 76 տարեկան էր։