Ըստ Corriere dello Sport-ի, «Ռեալը» մտադիր է ուժեղացնել իր կազմը «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիով:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիանալի հարաբերություններ ունի խաղացողի գործակալի հետ, ինչը կարող է նպաստել պաշտպանի տեղափոխությունը իսպանական ակումբ:
Ավելի վաղ, La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է առաջ անցնել «Յունայթեդից» ու «Ռեալից»՝ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի համար մղվող պայքարում՝ ցանկանալով գործարքում ներառել Դեյան Լովրենին:
Իսկ դրանից առաջ մամուլում լուրերին տարածվել, որ Կուլիբալին Փարիզում 4 միլիոն եվրոյով տուն է գնել և ՊՍԺ-ն հետաքրքված է սենագալցի ֆուտբոլիստի ծառայություններով: Ֆրանսիական ակումբը սենեգալացուն տեսնում է որպես փոխարինող 35-ամյա Տիագո Սիլվեի համար: