«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ու կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Խաղացողները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, որոնց արդյունքները բացասական են եղել։ Այդ կերպ, Ռուգանին ու Մատյուիդին այլևս տնային ինքնամեկուսացման մեջ չեն ու շուտով կարող են վերադառնալ մարզումներին։ Կորոնավիրուսով դեռևս վարակված է մնում թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։
«Յուվենտուսը» 26 խաղում 63 միավոր է վաստակել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։