«Ֆիորենտինայի» սեփականատեր Ռոկո Կոմիսոն մեկնաբանել է ակումբի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հնարավոր հեռանալու մասին տեղեկատվությունը:
«Ես Ֆեդերիկոյին ոչինչ չեմ առաջարկել, սա կեղծ լուրեր են: Կարևորն այն է, որ խաղացողը ցանկանում է մնալ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, և ես ուզում եմ, որ նա մնա», — ասել է Կոմիսսոն Radio Bruno Toscana-ին տված հարցազրույցում:
Իր հերթին «Յուվենտուսը» շարունակում է պայքարել կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի համար, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային»: Թուրինցիները պայմանավորվել են 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ, ըստ որի նա տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո, բայց մանուշակագույնները հակված են այլ տարբերակների:
Ըստ La Stampa-ի, «Ֆիորենտինան» նախընտրում է վաճառել Կիեզային «Մանչեսթեր Յունայթեդին»կամ «Ինտերին»: Ֆուտբոլիստը գնահատվում է 60 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» առաջարկել է 50 միլիոն եվրո: