Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ մրցաշրջանը ավարտին հասցնելու համար ֆուտբոլիստներին անհրաժեշտ է փակել մարզաբազաներում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Աշխարհի առաջնությանը պատրաստվելիս, թիմերին փակում են մարզաբազայում: Կարծում եմ ՝ այս դեպքում էլ կարելի է դիմել նման քայլի:
Նրանց պետք է 40-օրով փակի տակ պահել և մարզվել»,- ասել է Կապելոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բունդեսլիգայի մրցաշրջանը վերսկսվելու է մայիսի 15-ին: