«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները խոսել է երկրպագուների՝ մարզադաշտեր վերադարձի մասին։
«Կարծում եմ՝ դժվար կլինի։ Լա Լիգայի խաղերին 2021-ի փետրվարից շուտ հանդիսականներ ներկա լինել չեն կարող։ Անխոս, աբոնեմենտներ ունեցողները կողքից եկողների հանդեպ առավելություն կունենան»,- Կարդոների խոսքերն է փոխանցում ESPN-ն։