Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան խոսել է Իտալիայի առաջնության վերսկսման մասին, որը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Եթե հանգամանքները թույլ չեն տալիս վերսկսել մրցաշրջանը, ապա բոլոր սպորտային մրցաշարերը պիտի դադարեցվեն՝ ներառյալ ֆուտբոլը։ Եթե մրցաշարերը վերսկսվեն, ապա միայն դատարկ տրիբունաների ներքո, դրանում կասկած չկա։ Վերջին օրերին կողքից չափազանց մեծ ճնշում է գործադրվում նրանց վրա, ովքեր դիմել են կառավարությանը մրցաշրջանի վերսկսման ամսաթիվ նշանակելու խնդրանքով։ Բայց այսօր հիմք չունենք ասելու, որ հունիսի կեսերին մրցաշրջանը կվերսկսվի։ Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք վարակի վիճակագրությունը կշարունակի ընկնել, թե ոչ։ Հույս ունեմ, որ առաջնությունը կվերսկսվի, բայց այն պիտի անվտանգ լինի»,- Սպադաֆորայի խոսքերն է փոխանցում ANSA-ն՝ հղում անելով RAI-ին։