Հայկական ակումբները սահմանափակումների թուլացման ֆոնին աստիճանաբար վերադառնում են խաղադաշտ ու հայտարարում ընկերական խաղերի անցկացման մասին:
Այս անգամ նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի Առաջին խմբի առաջատարներից մեկը՝ Չարենցավանի «Վանը»:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմը մայիսի 7-ին Երևանում կխաղա Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 12:00-ին: