«Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է El Universal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մադրիդյան ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆուտբոլիստին ու պատրաստ է 25 մլն եվրո վճարել նրա համար։ Կիսապաշտպանը ևս հետաքրքրված է այդ տրանսֆերով, քանի որ չի ուզում հեռանալ Մադրիդից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»։
Կոլումբիացին «Ռեալ» էր տեղափոխվել 2014-ի ամռանը «Մոնակոյից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 75 մլն եվրո։