Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարիերան կշարունակի «Տոտենհեմում», հաղորդում է beIN Sports-ի լրագրող Ռիչարդ Քիզը:
Նշվում է, որ Վիլիանը արդեն համաձայնեցրել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Բրազիլացուն իր թիմում է ուզում տեսնել Ժոզե Մոուրինյուն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 31-ամյա բրազիլացին կդառնա ազատ գործակալ:
Հավելենք, որ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: