Միացյալ Նահանգների թենիսի ֆեդերացիայի (USTA) գործադիր տնօրեն Մայքլ Դոուսը հայտարարել է, որ ֆեդերացիան դեռևս նախատեսում է անցկացնել US Open-ը այս տարի։
«Ոչինչ դեռևս չեղարկված չէ։ Դիտարկում ենք մրցաշարը քիչ քանակությամբ երկրպագուներով, կամ էլ առանց երկրպագուների անցկացնելու տարբերակը։
Նաև կարող է մրցաշարը տեղափոխվել ու անցկացվել Ինդիան-Ուելսում, կամ էլ հետաձգվել մինչև նոյեմբեր։ Ոչինչ չի փոխվել մեր վերջին հայտարարությունից հետո»,-Դոուսի խոսքն է մեջբերում Inside Tennis-ը։
Հիշեցնենք, որ Մեծ սաղավարտի Ուիմբլդոն մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով, իսկ Ռոլան Գարոսը մայիսից տեղափոխվել է սեպտեմբեր։