«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է իր ազատազրկման տարիների մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Դա մի մեծ խաղի արդյունք էր: Այն բավական կեղտոտ խաղ էր, որտեղ քաղաքական տարրեր կային:
Նրանք ուզում էին մարդկանց համոզել, որ բոլոր կատալոնացիները հանցագործ են:
Ակումբի ֆուտբոլիստները այդպես էլ չզանգահարեցին և չհետաքրքրվեցին իմ որպիսությամբ: Չեմ ասի, որ զարմացած եմ այդ ամենից:
Նրանց գնդակից բացի ոչինչ չի հուզում», ասել է Ռոսելը:
Հիշեցնենք, որ Ռոզելը ձերբակալվել էր 2017 թ-ի մայիսին՝ փողերի լվացման մեղադրանքով: 2019 թ-ի փետրվարին նա արդարացվեց և ազատվեց՝ 643 օր բանտում անցկացնելուց հետո: