Կրիշտիանու Ռոնալդուն դժվարություններ ունի Մադեյրայից Թուրին վերադառնալու հետ կապված, հաղորդում է ANSA գործակալությունը։
Բանն այն է, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզու իշխանությունները արգելել են օդային հաղորդակցությունները այլ երկրների հետ։ Ռոնալդուն Մադրիդից չարթերային ռեյս է պատվիրել, որը ոչ մի կերպ չի կարողանում գալ Մադեյրա։
Ներկա պահին 35-ամյա ֆուտբոլիստը սպասում է կղզու իշխանությունների թույլտվությանը Իտալիա վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ, «Յուվենթուսը» հետ է կանչել արտերկրում գտնվող իր բոլոր ֆուտբոլիստներին։