Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Թուրին, հայտնում է Football Italia-ն։
Պորտուգալացի հարձակվողի անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում երկուշաբթի երեկոյան։
Ռոնալդուն երկու շաբաթով կենթարկվի պարտադիր ինքնամեկուսացման, ինչից հետո՝ մայիսի 18-ին կկարողանա վերսկսել մարզումները թիմի հետ։
Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են ֆուտբոլային թիմերին վերսկսել մարզումները մայիսի 4-ից։
35-ամյա պորտուգալացին լքել էր Թուրինը մարտին, որպեսզի տեսակցեր մորը, ով գլխուղեղի կաթված էր ստացել։ Ռոնալդուն ինքնամեկուսացումը անցկացնում էր Մադեյրայում։