Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, վստահություն է հայտնել, որ իր հաճախորդն ապագայում կարող է հաջողության հասնել Մադրիդի «Ռեալի» կազմում.
«Հոլանդը «Ռեալի» կազմում ունակ է 40-50 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Նա կարող է հասնել Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշին, քանի որ շատ լավն է ու մի քանի տարի անց ավելի լավը կլինի»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Defensa Central-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է 2022 թվականին ձեռք բերել Հոլանդին՝ Ֆլորենտինո Պերեսի նախագահության հոբելյանի առթիվ: Տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ «Արքայական ակումբը» հրաժարվել է 19-ամյա նորվեգացուն այս ամառ ձեռք բերելու մտքից՝ Ռայոլայի բարձր պահանջների պատճառով: