Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ Instagram-յան լայվ է անելու ռուս նախկին թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ։
«Մարիա Շարապովան և ես Instagram-յան համատեղ լայվ ենք անելու երեքշաբթի։ Գրե՛ք ձեր հարցերը իմ սթորիներում»,-գրել է Նովակը։
Լայվը սկսվելու է Երևանի ժամանակով 21։00-ին։