Նիդեռլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կեկչուն հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է The Express-ը:
19-ամյա ֆուտբոլիստի համար պայքար են մղում ՝ «Չելսին», «Ռոման», «Բետիսը» և «Ատալանտան»:
Կեկչունի տրանսֆերային արժեքը գնահատվում է 26 միլիոն եվրո:
Նիդեռլանդների ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: