«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյի նկատմամբ, հաղորդում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «մանկունյանցիները» դիտարկում են ֆրանսիացի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնելու տարբերակը։
Նշվում է, որ անգլիական ակումբի սկաուտները հետևել են նրա խաղին Չեմպիոնների լիգայի ընթացքում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռաբյոն «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 24 հանդիպման։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։