«Վերջին պարը» վավերագրական ֆիլմը, որի ընթացքում հեռուստադիտողները կարող են տեսնել նախկինում անհայտ պատմություններ բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի և իննսունականների Չիկագո Բուլսի մասին, ESPN-ի պատմության ամենաշատ դիտված ֆիլմն է դարձել: Այս մասին հայտնում է Bloomberg ը:
Ըստ աղբյուրի, ժապավենը, որը բաղկացած է երկու դրվագներից, շրջանցել է Netflix-ի «Վագրերի թագավորը» ֆիլմին՝ որպես աշխարհի ամենապահանջված վավերագրական ֆիլմ: «Վերջին պարը» այս շաբաթվա ընթացքում համացանցում աշխարհում ամենաշատ որոնված 20 ֆիլմերից մեկն էր: Այս եզրակացությանն է հանգել Parrot Analytics հետազոտական ընկերութունը:
Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիան նույնպես մեծ դեր է ունեցել: Ըստ Parrot Analytics-ի ընկերության տնօրեն Սթիվ Լանգդոնի, ընկերությունը մոնիտորինգի է ենթարկում սպորտային վավերագրական ֆիլմերի աճող պահանջարկը՝ վիրուսի պատճառով: