Հրաձգության միջազգային ֆեդերացիան (ISSF) երկարաձգել է 2021 -2024թթ․ մրցումների անցկացման հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը։ Օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված մարզական ֆեդերացիաները ստիպված են վերանայել օրացույցերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Շատերն են համաճարակի պատճառով դժվարությունների հանդիպում իրենց աշխատանքում,այդ պատճառով կազմակերպությունը հայտերը կընդունի մայիսի 15-ից հուլիսի 31-ը: Մինչ գործկոմի հաստատմանը ներկայացնելը գնահատող հանձնաժողովը կվերանայի ընդունած դիմումները։
Վերջնական որոշումները պետք է կայացվեին հուլիսին, սակայն այժմ դա տեղի կունենա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը պետք կայանար Ֆրանսիայի Շատոր քաղաքում, հունիսի 9-19-ը։ Սակայն, հայտնի պատճառներով այն տեղափոխվել է 2021 թ․։