«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան պատմել է Ալեքս Ֆերգյուսոնի հետ աշխատանքի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Անհնար է չեմպիոն չդառնալ, եթե քեզ մարզում է Ֆերգյուսոնը: Նա իրական հաղթող է:
«Ապրե՛ս տղաս». այսպես էր Ֆերգյուսոնը քաջալերում մեզ: Երբեք չեմ տեսել, որ նա բղավի երջանկությունից, եթե հաշվի չառնենք Չեմպիոնների լիգայի 2007 թվականի եզրափակիչը:
ԱՊԼ-ն հաղթելը սովորական մի երևույթ էր դարձել: Ցավոք, ՄՅՈւ-ն կորցրել է հաղթողի այդ հոգեբանությունը»,- ասել է Էվրան:
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի չեմպիոն հռչակվել է 2012/13 մրցաշրջանում: