Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վալենտին Պիսեևը ասել է, որ Ալինա Զագիտովան և Եվգենիա Մեդվեդևան կընդգրկվեն ազգային հավաքականում`2020/21 մրցաշրջանում:
«Հիմնական կազմում անակնկալներ չկան, դրանում, իհարկե, կընդգրկվեն Զագիտովան, Մեդվեդևան, Տուկտամիշևան, ինչպես նաև մյուս երիտասարդ աղջիկները, ովքեր արդարացրել էին իրենց», — մեջբերում է Պիսեևին РИА Новости-ն:
Նա հստակեցրեց, որ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը տեղի կունենա մայիսին: Կքննարկվեն անցյալ մրցաշրջանի արդյունքները, ինչպես նաև կքննարկվի նոր օրացույցը և հավաքականի կազմը:
«Ինչպե՞ս կարելի է չընդգրկել Զագիտովային հավաքականի կազմում: Նա մեր ուժեղագույն գեղասահորդուհիներից մեկն է», — եզրափակել է իր խոսքը Պիսեևը: