Ֆրանսիական «Ամյենի» նախագահը Բերնար Ժոանենը կարծում է, որ Ֆրանսիայի առաջնության մասնակիցների թիվը 20-ից պետք է հասցնել 22-ի, տեղեկացնում է l’equipe-ը:
«Անարդար է, երբ թիմը ստիպված է թողնել բարձրագույն առաջնությունը այն պատճառով, որ կորոնավիրուսն է թակել մեր դռները:
Նրանք որոշեցին դադարեցնել Լիգա 1-ը և մեզ հնարավորություն չտվեցին փրկվելու:
Պետք է ավելացնել մասնակիցների թիվը ՝ հասցնելով 22-ի: Ոչ մի թիմ չպետք է լքի լիգան», ասել է Ժոանենը:
Հիշեցնենք, որ «Ամյենը» վերջերս զրկվեց իր տիտղոսային հովանավորից: