Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան Տիագոն վերհիշել է 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խփած գնդակը, որով իսպանացի ֆուտբոլիստը հավասարեցրեց հանդիպման հաշիվը 93-րդ րոպեին։
«Խոսում եմ այս մասին առաջին անգամ, որովհետև գտնում եմ, որ այն կարող է օգնել այլ խաղացողների, որոնք տառապում են այսպիսի մի բանից։
Ռամոսը հանդիպեց գնդակին ինձնից շուտ։ Կապ չունի, թե ով էր գոլի հեղինակը։ Դա իմ աշխատանքն էր, ես պետք է գրոհեի գնդակին, սակայն չարեցի դա»,-Տիագոյի խոսքն է մեջբերում portugoal.net-ը։
«Այդ պարտությունը ցավեցրեց մեզ անչափ շատ։ Հաջորդող օրերը սարսափելի էին։ Չէիր ուզում տեսնել ոչ ոքի։ Ծանր էր, քանի որ քո հակառակորդը նշում էր իր հաղթանակը նույն քաղաքում։ Պատկերացնու՞մ եք։ Դա միայն խաղացողների համար չէր ծանր։ Քանի որ մենք «Ռեալ Մադրիդի» հետ էինք, ավելի ծանր էր երկրպագուների համար»,-ավելացրել է Տիագոն։