Լոնդոնի «Չելսիի» կիսպաշտպան Պեդրո Ռոդրիգեսը, ում պայմանագիրն ավարտվում է այս ամռանը, խոսել է իր ապագայի մասին.
«Կորոնավիրուսն ամեն ինչի վրա ազդել է: Գիտեմ, որ ժամկետը լրանում է, բայց դեռ չենք քննարկել երկարաձգման հարցը:
Ես սպասում եմ այդ քննարկմանը, բայց բաց եմ այլ առաջարկների համար:
Շատ առաջարկներ ունեմ և մտածում եմ դրանց ուղղությամբ: Միակ ճիշտ պատասխանն այն է, որ չգիտեմ, թե ինչ է լինելու հետո», -ասել է Պեդրոն:
Կար տեղեկություն, որ 32-ամյա իսպանացին կարող է հայտնվել «Ռոմայում»: